Պուտինը Անվտանգության խորհրդի հետ քննարկել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքը
Քաղաքական
15:55 29/08/2025
Տարածաշրջան

Պուտինը Անվտանգության խորհրդի հետ քննարկել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) հետ հարաբերություններում ստեղծված իրավիճակը։ Հանդիպման մի հատված հրապարակվել է Կրեմլի Թելեգրամի պաշտոնական ալիքում։

«Մենք կխոսենք մեր համար կարևորի՝ ԱՊՀ որոշ երկրների հետ աշխատանքի մասին, կքննարկենք, թե ինչն է առաջնահերթ այս ոլորտում և ինչ պետք է դիտարկենք որպես մեր հաջորդ քայլեր», - ասել է Պուտինը։

Ներածությունից հետո Պուտինը խոսքը փոխանցել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին՝ որպես գլխավոր զեկուցող։ Հանդիպման մասնակիցները զրուցում են տեսակապի միջոցով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պուտինը Անվտանգության խորհրդի հետ քննարկել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքը